Տաջիկստանը ողջունում է ԼՂ-ում ռազմական գործողությունների լիարժեք դադարեցման պայմանավորվածությունը

16:08, 18 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը ողջունում է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների լիարժեք դադարեցման պայմանավորվածությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին երկրի ղեկավարն ասել է ԱՊՀ գագաթնաժողովի ընթացքում:

«Մենք ողջունում ենք կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիարժեք դադարեցման պայմանավորվածությունը Լեռնային Ղարաբաղում: Բարձր գնահատականի են արժանի Ռուսաստանի Դաշնության և անձամբ Վլադիմիր Պուտինի ակտիվ միջնորդական ջանքերն այս գործընթացում»,- նշել է Ռահմոնը:

Նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև պայմանավորվածություն է ստորագրվել` Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ:

 


© 2009 ARMENPRESS.am