Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 861 նոր դեպք, առողջացել է 1223 քաղաքացի

10:55, 18 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում դեկտեմբերի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 861 նոր դեպք, առողջացել է  1223 քաղաքացի, մահացել՝ 15-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Մեկ օրում կատարվել է 2567 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 561013-ի:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 152253 դեպք, որոնցից 131213-ն` առողջացած, 2596-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 17796 պացիենտ: 

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 648 է:

Կառավարությունը սեպտեմբերի 11-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը սեպտեմբերի 11-ից՝ ժամը 17:00-ից փոխարինել կարանտինով, մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ:

 

 


© 2009 ARMENPRESS.am