ԱԺ նախագահը և «Ժառանգության» ներկայացուցիչներն քննարկել են ներքաղաքական խնդիրների հանգուցալուծումը

18:12, 16 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակում հանդիպել է «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչներ Նարինե Դիլբարյանին եւ Գագիկ Մարգարյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ի թիվս այլ հարցերի հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել կայունության ամրապնդման եւ ներքաղաքական խնդիրների հանգուցալուծման հնարավոր տարբերակներին:


© 2009 ARMENPRESS.am