Արարատ Միրզոյանը հանդիպել է ՔՈ կուսակցության ներկայացուցիչներին

13:38, 16 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներ Սուրեն Սահակյանի եւ Գարեգին Միսկարյանի հետ:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից: Քննարկում է ծավալվել սահմանային անվտանգության, գերեւարված անձանց եւ ներքաղաքական իրավիճակի հանգուցալուծման հնարավոր ուղիների վերաբերյալ:


© 2009 ARMENPRESS.am