ԱԺ նախագահը հանդիպել է Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանին

16:23, 15 Դեկտեմբեր, 2020
ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Միրզոյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Հանդիպեցի Միավորված աշխատավորական կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանին։ Քննարկել ենք ստեղծված մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ քայլերը քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում։ Երկուստեք ընդգծել ենք երկրում կայունության պահպանման կարևորությունը»,- գրել է Միրզոյանը:

Արարատ Միրզոյանը շարունակում է քաղաքական քննարկումները հայաստանյան կուսակցությունների հետ:


© 2009 ARMENPRESS.am