Ադրբեջանից Հայաստան գերիներին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանում

23:01, 14 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանից Հայաստան գերիներին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, գերիներին օդանավակայանում դիմավորում են Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, գերիների հարազատները:

Ավելի վաղ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնել էր, որ ռուս խաղաղապահների միջնորդությամբ տեղի է ունեցել գերիների փոխանակման գործընթաց: Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվել պաշտոնապես հաստատված 44 մեր հայրենակիցներ։

[gallery id= 64171]

© 2009 ARMENPRESS.am