Պատմության հետագծով  

09:00, 15 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1916 թ. դեկտեմբերի 15-ին ծնվել է Վիգեն Խեչումյանը՝ հայ արձակագիր:

-1924 թ. դեկտեմբերի 15-ին ծնվել է Հովհաննես Բադալյանը՝ հայ ճանաչված երգիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, հայ երգարվեստի երախտավոր (մահ.՝ 2001 թ.):

-1939 թ. դեկտեմբերի 15-ին կայացավ «Քամուց քշվածները» նշանավոր ֆիլմի պրեմիերան:

-1972 թ. դեկտեմբերի 15-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված № 2997 բանաձեւի համաձայն ստեղծվեց UNEP ծրագիրը:

-1982 թ. դեկտեմբերի 15-ին ստեղծվեց Երեւանի կամերային թատրոնը:

-1985 դեկտեմբերի 15-ին Ֆրանսիայի Ազգային ժողովի փոխնախագահ Ժ. Դուկրոն 35 պատգամավորի անունից հանդես եկավ՝ պահանջելով հատուկ օրենք ընդունել եւ ճանաչել «1915 թ. ցեղասպանությունը, որին զոհ դարձավ հայ ժողովուրդը»։

-1895 թ. դեկտեմբերի 15-ին ծնվել է Կարո Զաքարյանը՝ հայ կոմպոզիտոր, խմբավար։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1960 թ.)։

-1899 թ. դեկտեմբերի 15-ին ծնվել է Գաբրիել Էլ-Ռեգիստանը՝ հայազգի խորհրդային լրագրող, գրող, ԽՍՀՄ օրհներգի խոսքերի հեղինակ (Սերգեյ Միխալկովի հետ, 1943): Բանաստեղծ Հարոլդ Ռեգիստանի հայրն է։

-1929 թ. դեկտեմբերի 15-ին ծնվել է Արման Մանարյանը՝ խորհրդային հայ կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1975), դերասան Երվանդ Մանարյանի կրտսեր եղբայրը։

-1934 թ. դեկտեմբերի 15-ին ծնվել է Հենրիխ Վարդանյանը՝ հայ խորհրդային երկրաբան, երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր (1974 թ.), պրոֆեսոր (1978 թ.)։

-1915 թ. դեկտեմբերի 15-ին մահացել է Տիգրան Արփիարյանը՝ հայ հրապարակախոս, Արփիար Արփիարյանի կրտսեր եղբայրը։

Մ. Ա.

 


© 2009 ARMENPRESS.am