Լավրովն ու Բայրամովը քննարկել են ԼՂ-ի վերաբերյալ հայտարարության կյանքի կոչման գործնական քայլերը

17:20, 12 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսով զրուցել է ադրբեջանցի իր գործընկերոջ Ջեյհուն Բայրամովի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը:

«Քննարկվել են միջազգային և երկկողմ օրակարգի արդիական հարցերը, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների հայտարարության կյանքի կոչման գործնական խնդիրները»,- ասված է հաղորդագրությունում:

Նոյեմբերի 9-ին, Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրվել է սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի դադարեցման հայտարարություն:


© 2009 ARMENPRESS.am