Կյանքից հեռացել է դերասան Վալենտին Գաֆտը

13:57, 12 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 86-րդ տարում մահացել է կինոյի և թատրոնի ռուս դերասան Վալենտին Գաֆտը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է դերասանի կինը` Օլգա Օստրաումովան:

Մահվան պատճառ են դարձել ինսուլտի հետևանքները, որը դերասանը տարել է 2019թ. ամռանը:

ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստի մահվան կապակցությամբ իր ցավակցություններն է հայտնել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Նախագահը Գաֆտի մահը մեծ կորուստ է համարում նրա արվեստի երկրպագուների և ողջ ռուսական մշակույթի համար»,- նշել է ՌԴ մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Վալենտին Գաֆտը ծնվել է 1935թ., Մոսկվայում: 1969թ.-ից խաղացել է «Սովրեմեննիկ» թատրոնում: Արժանացել է ՌԽՖՍՀ ժողովրդական և վաստակավոր արտիստի կոչումների և մի շարք պետական պարգևների ու մեդալների: Առավել սիրված և հայտնի են Գաֆտի կերտած դերերը «Ավտոտնակ», «Վարպետը և մարգարիտան» և «Բարև ձեզ, ես ձեր մորաքույրն եմ» ֆիլմերում:


© 2009 ARMENPRESS.am