COVID-19-ով վարակվածների թիվն աշխարհում գերազանցել Է 70 միլիոնը

11:59, 11 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի ժամանակով դեկտեմբերի 11-ի 04:30-ի դրությամբ 70 մլն 672 հազար 882-ի Է հասել COVID-19-ով վարակվածների թիվն աշխարհի 220 երկրներում ու տարածաշրջաններում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Worldometer պորտալը:

Պորտալի տվյալներով, որը մասնագիտանում Է աշխարհում տեղի ունեցող կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, վարակի զոհ Է դարձել 1 մլն 587 հազար 352 մարդ, ապաքինվել Է ավելի քան 49 միլիոնը: Worldometer-ը հաղորդում Է, որ ԱՄՆ-ում, որը շարունակում Է առաջատար մնալ ախտահարվածների եւ մահացածների թվով, համավարակի սկզբից երկրում կորոնովիրուսով վարակվել Է 16 մլն 17 հազար 418 մարդ, դրա հետ կապված հիվանդություններից մահացել Է 299 հազար 511 մարդ: Մահացության գործակիցը մոլորակի 1 մլն բնակչության հաշվով հասել Է 203,6-ի: ԱՄՆ-ում 1 մլն բնակչության հաշվով մահացել Է 903 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am