Երջանիկ Հակոբյանը վայր է դնում պատգամավորական մանդատը և գործունեությունը կշարունակի ՊԵԿ-ում

20:24, 10 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի պատգամավոր Երջանիկ Հակոբյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին պատգամավորը գրել է Ֆեյսբուքի իր էջում:

«Իմ քայլ»-ի թիմակիցներիս հետ խորհրդակցությունների արդյունքում հետագա գործունեությունս գործադիրում՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեում շարունակելու որոշում է կայացվել:

Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ նախկինում ՊԵԿ-ում զբաղեցրել եմ տարբեր պաշտոններ, լիովին պատկերացնում եմ համակարգն ու նրանում առկա խնդիրները, որոնք լուծելու ենք համատեղ աշխատանքի շնորհիվ»,- ասված է գրառման մեջ:

 


© 2009 ARMENPRESS.am