Իլոն Մասքի տիեզերանավի պայթյունը փորձարկումների ժամանակ հայտնվել է տեսանյութում

14:27, 10 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: SpaceX ընկերության Starship ապարատի նախատիպի պայթյունը Տեխասում անցկացված փորձաթռիչքից հետո հայտնվել Է տեսանյութում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կադրերում երեւում Է, թե ինչպես Է տիեզերանավը բարձրանում, պտտվում հորիզոնական դիրքով, բայց հետո վերադառնում ելման դիրք եւ իջնում Երկրի վրա:

ՎայրԷջքի հրապարակի մակերեւույթի հետ շփվելիս հայտնվում Է կրակ եւ պայթյուն լսվում: SpaceX-ի ղեկավար Իլոն Մասքը հաջող Է որակել նախատիպի փորձարկումը, չնայած վայրԷջքի ժամանակ տեղի ունեցած միջադեպին:

Փորձարկումների ժամանակ ապարատը պետք Է բարձրանար 15 կիլոմետր:

Փորձարկումները բազմաթիվ անգամ հետաձգել են: Ներկայիս մեկնարկը դարձել Է տիեզերանավի օդ բարձրանալու առաջին փորձը՝ քթամասային շրջահոսիչով եւ առջեւի ու հետեւի ստաբիլիզատորներով ամբողջությամբ հավաքված կորպուսով: Բացի այդ, դա առաջին թռիչքն Էր երեք Raptor շարժիչներով: Վերջնական տարբերակում դրանք պետք Է վեցը դառնան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am