Ռուսական կողմի միջնորդությամբ հայկական կողմին են փոխանցվել երեք հայ գերիներ

20:55, 9 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական կողմի միջնորդությամբ հայկական կողմին են փոխանցվել երեք հայ գերիներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-իմ իր էջում տեղեկացրել է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը՝ վկայակոչելով Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը։

«Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնում են, որ ռուսական կողմի միջնորդությամբ հայկական կողմին են փոխանցվել երեք հայ գերիներ»,- ասվում է գրառման մեջ:


© 2009 ARMENPRESS.am