Փաշինյանի հրաժարականը պահանջող երթերով ընդդիմությունը շարժվում է դեպի Ազգային ժողովի շենք

16:07, 9 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիրները Երեւանի տարբեր հատվածներից երթերով շարժվում են դեպի Ազգային ժողովի շենքի դիմաց, որտեղ ժամը 16:00-ին մեկնարկում է «Հայրենիքի փրկության շարժում»-ի հանրահավաքը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, երթերը մեկնարկել են Մատենադարանի, Դվին հյուրանոցի մոտ և Կասյան փողոցում:

«Հայրենիքի փրկության շարժում»-ը դեկտեմբերի 8-ին տվել է քաղաքացիական անհնազանդության բողոքի ակցիաների մեկնարկը` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Այն ձևավորվել է ընդդիմադիր 16 կուսակցությունների համագործակցությամբ։ Վարչապետի միասնական թեկնածուն Վազգեն Մանուկյանն է:


© 2009 ARMENPRESS.am