COVID-19-ով ախտահարվածների թիվն աշխարհում գերազանցել Է 68 միլիոնը

11:04, 9 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: COVID-19 կորոնավիրուսի համավարակի սկսվելուց ի վեր ախտահարվածների թիվն աշխարհում դեկտեմբերի 9-ին Երեւանի ժամանակով ժամը 05:50-ի դրությամբ հասել Է 68 մլն 161 հազար 156-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ԱՄՆ-ի Ջոնս Հոփքինսի համալսարանը:

Նրա տվյալներով՝ ընդամենը կորոնավիրուսի հետ կապված հիվանդություններից աշխարհում մահացել Է 1 մլն 555 հազար 138 մարդ, բուժվել Է 43 մլն 889 հազար 842-ը: Հիվանդացածների եւ մահացածների թվաքանակով առաջատարը Միացյալ Նահանգներն Է, որտեղ գրանցվել Է COVID-19-ով վարակման 15 մլն 159 հազար 237 դեպք եւ 286 հազար 189 մահվան ելք, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am