Երևանի պետական կամերային երգչախումբը միջազգային փառատոնում արժանացել է գլխավոր մրցանակին

17:55, 5 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուլղարական Вместе в 21 веке 15-րդ միջազգային փառատոնի ամենաբարձր՝ Գրան պրի մրցանակին արժանացել են Երևանի պետական կամերային երգչախումբը և կոմպոզիտոր Վիլլի Վայները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 2020-ին փառատոնն անցկացվել է առցանց ձևաչափով: Կամերային երաժշտության ազգային կենտրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը տեղեկացնում է, որ մասնակցել են ավելի քան 39 երկրի ներկայացուցիչներ:

«Առանձնահատուկ շնորհավորում ենք երգչախմբին և Վայներին՝ դժվարին իրավիճակներում մշակութային խրամատը պահելու և երկրին մրցանակներ բերելու առթիվ: Մաղթում ենք նորանոր ձեռքբերումներ»,-ասվում է հաղորդագրության տեքստում:

 


© 2009 ARMENPRESS.am