«Մեդ Ֆոքսիս»-ը հաղթել է «Կիլիկիա»-ին. Բասկետբոլի Ա լիգա

10:40, 5 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բասկետբոլի Ա-Լիգայի կանոնավոր առաջնության հերթական տուրի շրջանակում կայացած «Կիլիկիա»-«Մեդ Ֆոքսիս» խաղում հաղթանակն ուղեկցեց հյուրերին՝ 117-107 հաշվով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  երրորդ ու չորրորդ քառորդներում հաղթեց «Կիլիկիան», իսկ մյուս 2 քառորդում ուժեղ էր «Մեդ Ֆոքսիսը»:

Խաղում ամենաարդյունավետը «Կիլիկիայից» Ուիլյամ Ջենքինսն էր՝ վաստակած 43 միավորով: Նա նաև 10 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին ու կատարեց 3 արդյունավետ փոխանցում:

Արկադի Մկրտչյանը դարձավ թրիփլ դաբլի հեղինակ՝ 11-15-12:


© 2009 ARMENPRESS.am