Պատմության հետագծով 

10:55, 6 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1958 թ. դեկտեմբերի 6-ին Հայաստանի Գերագույն խորհրդի հրամանագրով Միկոյանի շրջանը եւ համանուն ավանը վերանվանվեցին Եղեգնաձոր։

-2015 թ. դեկտեմբերի 6-ին Հայաստանում տեղի ունեցավ սահմանադրական փոփոխությունների հանրաքվե:

-1865 թ. դեկտեմբերի 6-ին ԱՄՆ Սահմանադրությամբ երկրում արգելվեց ստրկությունը։

-1956 թ. դեկտեմբերի 6-ին մահացել է Դերենիկ Դեմիրճյանը՝ հայ գրող, հրապարակախոս, բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ: ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1953), ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1940):

-1985 թ. դեկտեմբերի 6-ին մահացել է Միքայել Շաթիրյանը՝ հայ արձակագիր, դրամատուրգ, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1985):

Մ. Ա.


© 2009 ARMENPRESS.am