Առաջիկա երկու տարում կվերացվի ԵԱՏՄ ընդհանուր շուկայի ևս 12 խոչընդոտ

18:23, 4 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միությունում առաջիկա երկու տարիներին նախատեսվում է վերացնել  ընդհանուր շուկայի ևս 12 խոչընդոտ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:

Միխայիլ Մյասնիկովիչի խոսքով ՝ այս տարի վերացվել է 3 խոչընդոտ, սակայն դեռեւս մնում է 35-ը:

«Մենք 12 խոչընդոտների ցուցակ ենք պատրաստել, որոնք նախատեսում ենք վերացնել երկու տարվա ընթացքում», - ասել է նա:

 


© 2009 ARMENPRESS.am