Հետպատերազմյան շրջանում նկատվում է ապրանքների, ծառայությունների փաստաթղթավորման դրական տեղաշարժ. ՊԵԿ

13:08, 4 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չնայած պատերազմի և կորոնավիրուսի հետևանքով ստեղծված ոչ բնականոն իրավիճակին` Հայաստանում տնտեսվարողները, գիտակցելով տնտեսական կայունության կարևորությունը, շարունակում են բնականոն իրականացնել իրենց գործունեությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն՝ տեղեկություն տրամադրելով տնտեսվարողների կողմից իրականացվող գործարքների փաստաթղթավորման վերաբերյալ:

«Հետպատերազմյան ժամանակաշրջանում նկատվում է ապրանքների և ծառայությունների ընդհանուր փաստաթղթավորման դրական տեղաշարժ, ինչի մասին վկայում է այն փաստը, որ 2020 թվականի նոյեմբեր ամսվա գործարքների փաստաթղթավորման ծավալը Հայաստանի Հանրապետությունում նախորդ ամսվա համեմատ ավելացել է շուրջ 16.7 մլրդ դրամով կամ 3.2 տոկոսով: Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ հասարակական կայունության պայմաններում տնտեսական ակտիվության գործընթացներն արագ վերադասավորվում են»,-հայտնում են ՊԵԿ-ից:

Ընդհանրապես, 2020 թվականի նոյեմբեր ամսվա փաստաթղթավորման ցուցանիշները զիջում են միայն սեպտեմբեր ամսին` գերազանցելով մնացած բոլոր ամիսների ցուցանիշները:


© 2009 ARMENPRESS.am