Լավրովն ու Գուտերեշը քննարկել են ԼՂ-ում հումանիտար խնդիրների լուծմանը վերաբերող հարցեր

10:59, 4 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 3-ին հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՌԴ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ զրույցը կայացել է միջազգային արդի հարցերի լայն շրջանակի շուրջ: Քննարկվել են COVID-19 համաճարակին ՄԱԿ-ի համակարգի արձագանքմանը վերաբերող հարցեր:

Գուտերեշը ողջունել է Ռուսաստանի դերը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման հարցում: Զորւցակիցները դիտարկել են ՄԱԿ-ի համակարգի հնարավորությունները՝ աջակցելու տարածաշրջանում հումանիտար խնդիրների լուծմանը ՝ համագործակցելով Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի խաղաղապահների հետ:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ու ՌԴ ԱԳ ղեկավարը կարծիքներ են փոխանակել նաև Եմենում, Լիբիայում, ընդհանուր Մերձավոր Արևելքում առկա իրավիճակի վերաբերյալ: 


© 2009 ARMENPRESS.am