Ֆուտզալի ազգային հավաքականը շարունակում է նախապատրաստությունը

22:10, 3 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը շարունակում է նախապատրաստությունը տարվա կարևորագույն հանդիպումներին: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ֆեդերացիան: Հավաքական հրավիրված բոլոր ֆուտբոլիստները միացել են թիմին՝ բացառությամբ դարպասապահ Լուան Բարբոսայի, ով Հայաստան կժամանի վաղը։ Թեթևակի վնասվածք ունի Կելսոնը, ով առայժմ լրիվ ուժով չի մասնակցում մարզումներին: Բուլղարիայի դեմ առաջին հանդիպումը որակազրկման պատճառով բաց է թողնելու մեկ այլ բրազիլացի ֆուտբոլիստ՝ Էնրիկեն:

Հիշեցնենք, որ ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Երևանում կշարունակվի պատրաստվել ՈՒԵՖԱ ԵՎՐՈ 2022 որակավորման փլեյ-օֆֆ փուլի Բուլղարիայի դեմ կարևորագույն խաղերին մինչև դեկտեմբերի 4-ը, իսկ արդեն դեկտեմբերի 5-ին կմեկնի մրցավայր։ 


© 2009 ARMENPRESS.am