«Ուրարտու»-ն հաղթեց «Էրեբունի»-ին. Բասկետբոլի Ա լիգա

21:47, 3 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բասկետբոլի Ա-Լիգայի կանոնավոր առաջնության հերթական տուրի շրջանակում կայացած «Ուրարտու»-«Էրեբունի» խաղում հաղթանակն ուղեկցեց տանտերերին՝ 118-93 հաշվով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Էրեբունին» հաղթեց միայն 4-րդ քառորդում, իսկ «Ուրարտուն» հաղթեց մնացած քառորդներում:

Խաղում ամենաարդյունավետը «Ուրարտուից» Ջերարդ Հադիդյանն էր՝ վաստակած 30 միավորով: Նա նաև 6 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին ու իրականացրեց 3 արդյունավետ փոխանցում:

«Ուրարտուն» 15 խաղում ունի 25 միավոր ու երրորդն է, իսկ «Էրեբունին» 15 խաղում ունեցած 5 հաղթանակով 6-րդ հորիզոնականում է:

 


© 2009 ARMENPRESS.am