Արդարադատության նախարարությունը հերքում է Ռուստամ Բադասյանի հրաժարականի մասին լուրերը

16:01, 3 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարարությունը հերքում է շրջանառվող լուրերը, թե Ռուստամ Բադասյանը արդարադատության նախարարի պաշտոնից հրաժարական տալու դիմում է գրել:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ֆեյսբուք»-ի իր էջում լուրը հերքել է  արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը:

Լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ նախարար Ռուստամ Բադասյանն պաշտոնից ազատման դիմում է գրել:


© 2009 ARMENPRESS.am