Իրանում կորոնավիրուսով ախտահարվածների թիվը գերազանցել Է 1 միլիոնը

15:22, 3 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում աճել Է 13 922-ով, դեպքերի ընդհանուր քանակը գերազանցել Է 1 միլիոնը: Դեկտեմբերի 3-ին այդ մասին հայտնել Է հանրապետության առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Սիմա Սադաթ Լարին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Երկրում կորոնավիրուսով ախտահարման նոր դեպքերի քանակը (24 ժամում) հասել Է 13 922-ի, իսկ վարակվածների ընդհանուր թիվը կազմել Է 1 003 494»,- մեջբերում Է նրա խսքը ISNA լրատվական գործակալությունը: Առողջապահության նախարարության ներկայացուցիչը նշել Է, որ «անցած 24 ժամում Իրանում մահացել Է 358 հիվանդ, իսկ (կորոնավիրուսով վարակվելուց հետո բարդություններից) մահացու վախճանների ընդհանուր քանակը հասել Է 49 348-ի», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am