Որոշակի արդյունքներ արձանագրված են. Առաքելյանն անդրադարձավ իր հետ կապված քննադատություններին 

13:51, 3 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մեսրոպ Առաքելյանը կարծում է՝ այն աշխատանքը, որը նախարարի պաշտոնում իրականացնում է և կիրականացնի, մի շարք հարցերի պատասխանները կտա։ Այդ մասին նախարարը նշեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով «Մոգո» ընկերությունում իր նախորդ գործունեության հետ կապված քննադատություններին: «Աշխատում ենք և որոշակի արդյունքներ արդեն արձանագրված են»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց նա։ 

Մեսրոպ Առաքելյանի խոսքով՝ ինքը տեղեկություն չունի, թե «Մոգո»-ն 400 տոկոսով վարկեր է տրամադրում: «Բոլոր բանկերն ու վարկային կազմակերպությունները նշում են, թե քանի տոկոսով են վարկեր տալիս։ Ես այնտեղ տնօրեն եմ աշխատել, ինչպես աշխատել եմ դրանից առաջ բազմաթիվ այլ բանկերում»,- ասաց նա:  


© 2009 ARMENPRESS.am