Կյանքից հեռացել է Դմիտրի Աթբաշյանը

10:20, 3 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մահացել է ԽՍՀՄ վաստակավոր օդաչու, «Ավիացիայի ազգային միավորում» կազմակերպության տնօրեն Դմիտրի Աթբաշյանը: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Աթբաշյանի «Ֆեյսբուք»-ի էջից:
Դմիտրի Աթբաշյանը եղել է նաև Լեռային Ղարաբաղի կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության պետ: 2015-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Աթբաշյանին պարգևատրել էր «Երախտագիտություն» մեդալով:

«Արմենպրես»-ի խմբագրակազմը ցավակցում է Դմիտրի Աթբաշյանի հարազատներին և մերձավորներին, կիսում կորստի ծանր վիշտը։


© 2009 ARMENPRESS.am