«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Արցախից հետո Թուրքիայի թիրախը Միջերկրական ծովն է

09:00, 3 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արցախում հրադադարի հաստատումից հետո կրկին սրվել է իրադրությունը միջերկրածովյան ավազանում: Արցախյան պատերազմը տարածաշրջանի երկրներին ստիպեց վերագնահատել իրավիճակը եւ ըստ դրա կանխատեսել զարգացումների հավանական սցենարները: Մեծաքանակ զոհերով արցախյան բախումից հետո միջերկրածովյան պետություններն առավել իրատեսական են համարում Թուրքիայի հետ ռազմական ընդհարումը եւ դրան նախապատրաստվելու ուղղությամբ կատարում են գործուն քայլեր: Տարածաշրջանային զարգացումների այս ֆոնին մի քանի օրից Եվրամիությունը կքննարկի Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հարցը: Նախորդ փորձը սակայն փաստում է, որ նման միջոցները չեն ազդում այս պետության ագրեսիվ վարքագծի վրա, եւ տարածաշրջանում կայունություն ապահովելու համար անհամեմատ ավելի ազդեցիկ լծակներ պետք է կիրառվեն»:

                    Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


© 2009 ARMENPRESS.am