Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանի հաջորդ մրցակիցը մեքսիկացի է

22:02, 2 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը դեկտեմբերի 3-ին կանցկացնի իր հերթական մենամարտը:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լոս Անջելեսում կայանալիք բռնցքամարտի շոուի երեկոյի ընթացքում՝ Punch Boxing Promotion-ի կազմակերպած մենամարտում Երիցյանի մրցակիցը կլինի մեքսիկացի Մահորնի Մոնտեսը: 31-ամյա փորձառու բռնցքամարտիկը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 46 մենամարտ, որոնցից 36-ում հաղթել է:

Երիցյանը մինչ այս անցկացրած բոլոր 13 մենամարտերում հաղթանակ է տարել:

Միջին քաշային կարգում Գոռ Երիցյանի ու Մահորնի Մոնտեսի մենամարտը կլինի 8 ռաունդանոց:


© 2009 ARMENPRESS.am