«Վահագնի Սիթին» հաղթանակով մեկնարկեց Ա լիգայի երկրորդ շրջանում

21:48, 2 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բասկետբոլի կանոնավոր առաջնության հերթական տուրի շրջանակում կայացած «Մեդ Ֆոքսիս»-«Վահագնի Սիթի» խաղում հաղթանակն ուղեկցեց հյուրերին՝ 94-85 հաշվով:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` երկրորդ ու չորրորդ քառորդներում հաղթեց «Վահագնի Սիթին», իսկ մյուս 2 քառորդում ուժեղ էր «Մեդ Ֆոքսիսը»:

Խաղում ամենաարդյունավետը «Մեդ Ֆոքսիսից» Լիթլ Մոնթրելն էր՝ վաստակած 28 միավորով: Նա նաև 8 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին:

Արկադի Մկրտչյանը դարձավ թրիփլ դաբլի հեղինակ՝ 13-14-11:

13 տուրից հետո «Մեդ Ֆոքսիսը» ունի 26 միավոր ու երկրորդն է, իսկ «Վահագնի Սիթին» 27 միավորով զբաղեցնում է առաջին հորիզոնականը:


© 2009 ARMENPRESS.am