«Արժանապատվության երթ»-ն ավարտվեց Հանրապետության հրապարակում

20:15, 2 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի «Ազատության» հրապարակից երեկոյան մեկնարկեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Արժանապատվության երթ»-ը, որն ավարտվեց Հանրապետության հրապարակում։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, երթը կազմակերպել էր ՀՅԴ երիտասարդական միությունը։

Երթի մասնակիցները շարժվեցին դեպի կառավարության շենք։ Այստեղ նրանք ծածանեցին Հայաստանի եռագույն դրոշը և  կատարեցին Պետական օրհներգը:

Ակցիայի ավարտին ՀՅԴ ՀԵՄ անդամ Գոռ Սարգսյանը կոչ արեց վաղը՝ ժամը 18։00-ին Երևանի տարբեր փողոցներում իրականացնել անհնազանդության ակցիաներ, փակել փողոցները։

 

 


© 2009 ARMENPRESS.am