«Փյունիկը» և «Լոռին» հաղթողին չորոշեցին

19:53, 2 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության 14-րդ տուրը եզրափակվեց «Փյունիկ» - «Լոռի» խաղով:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջին կեսում թիմերը չկարողացան միմյանց դարպասը գրավել: Սակայն երկրորդ կեսի հենց մեկնարկում «Լոռի»-ից խաղի հաշիվը բացեց Ալմոգ Օհայոն, որին «Փյունիկ»-ից պատասխանեց Սթիվեն Ալֆրեդը: «Փյունիկ»-«Լոռի»` 1:1:

Այս տուրից հետո «Լոռին» այժմ 14 միավորով 5-րդ տեղում է, իսկ «Փյունիկը» 8-րդն է՝ 5 միավորով:


© 2009 ARMENPRESS.am