Չինաստանը 30 տարվա ընթացքում առաջին անգամ սկսելէ բրինձ գնել Հնդկաստանից

15:04, 2 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը ձեռնամուխ Է լինում Հնդկաստանից բրնձի ներմուծմանը վերջին երեք տասնամյակի ընթացքում առաջին անգամ: Ինչպես դեկտեմբերի 2-ին հայտնել Է The Hindustan Times թերթը, հնդկական բրնձի գնումներ սկսելուն ՉԺՀ-ին հարկադրել են 2020 թվականին այդ գյուղատնտեսական մշակաբույսի համաշխարհային արտահանման կրճատումը եւ հնդիկ արտահանողների ավելի ցածր գները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ստորագրված համաձայնագրին համապատասխան Հնդկաստանը դեկտեմբերից մինչեւ փետրվար Չինաստանին կմատակարարի 100 հազար տոննա մանրացված բրինձ՝ մեկ տոննան 300 դոլար գնով»,- հրատարակությանը հայտարարել Է Հնդկաստանի Բրինձ արտահանողների ասոցիացիայի նախագահ Քրիշնա Ռաոն:- Դրանք Չինաստանի կողմից հնդկական բրնձի առջին գնումներն են առնվազն 1990-ական թվականների սկզբից ի վեր, ապագայում դրանք կարող են ավելանալ»:

Հնդկաստանն աշխարհում բրնձի խոշորագույն արտահանողն Է, իսկ Չինաստանը՝ դրա խոշորագույն ներմուծողը: Պեկինը տարեկան ներմուծում Է շուրջ 4 միլիոն տոննա բրինձ, բայց նախկինում խուսափում Էր գնումներ կատարել Հնդկաստանից՝ վկայակոչելով դրա որակի հետ կապված խնդիրները, նշում Է The Hindustan Times-ը:

Չինաստանին բրնձի ավանդական մատակարարներն են Թաիլանդը, Վիետնամը, Մյանման եւ Պակիստանը, որոնք այս տարի կրճատել են արտասահմանին մատակարարումները եւ բարձրացրել արտահանական գները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am