Հունգարացի մասնագետները Ռուսաստան են ժամանել «Սպուտնիկ V» պատվաստանյութը հետազոտելու համար

13:08, 2 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունգարացի մասնագետները Ռուսաստան են ժամանել կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութը հետազոտելու համար, նրանք կայցելեն առողջապահական հաստատություններ, որոնցում անցկացվել են պատրաստուկի կլինիկական հետազոտությունները, ինչպես նաեւ կուսումնասիրեն պատվաստանյութի արտադրությունը:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Ռուսաստանի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ հաղորդվել Է, որ «Ռոսզդրավնադզոր»-ի ղեկավար Ալլա Սամոյլովան Հունգարայի պատվիրակության հետ խորհրդակցություն Է անցկացրել «Սպուտնիկ V» պատվաստանյութի շուրջ:

«Այցի ընթացքում պատվիրակությունը նաեւ կայցելի Մոսկվայի առողջապահական հաստատություններ, որոնցում անցկացվել են պատրաստուկի կլինիկական հետազոտությունները, ինչպես նաեւ պատվաստանյութերի արտադրությունը»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Հունգարացի մասնագետները կծանոթանան պատվաստանյութի մշակման, բոլոր փուլերում հետազոտությունների եւ արտադրության հետ, ճշտել են մամուլի ծառայությունում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am