ՀՀ արտգործնախարարը Ջորկաեֆին շնորհակալություն է հայտնել Արցախի ժողովրդին աջակցելու համար

20:34, 1 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն ընդունել է Հանուն Հայաստանի բարի կամքի դեսպան, աշխարհահռչակ հայազգի ֆուտբոլիստ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Այվազյանը գրել է «Թվիթեր»-ի իր էջում:

«Ընդունեցի Բարի կամքի դեսպան Յուրի Ջորկաեֆին: Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնել Ֆրանսիային և Ֆրանսիայում հայ համայնքին՝ Արցախի ժողովրդին ցուցաբերած համերաշխության և աջակցության համար, ինչը խորհրդանշում է մեր երկու ժողովուրդների միջև ամուր և եղբայրական հարաբերությունները»,- գրել է Այվազյանը:

Յուրի Ջորկաեֆը Հայաստան է ժամանել նոյեմբերի 27-ին՝ ֆրանսիական հումանիտար օգնության երկրորդ ինքնաթիռով:


© 2009 ARMENPRESS.am