Վարչապետն իր աշխատակազմում նոր նշանակում է կատարել

19:04, 1 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Լուսինե Վահրամյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի օրենսդրության կատարելագործման և վերլուծությունների վարչության պետի տեղակալ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:

«Լուսինե Կարենի Վահրամյանին նշանակել վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի օրենսդրության կատարելագործման և վերլուծությունների վարչության պետի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:


© 2009 ARMENPRESS.am