Գեղամ Մանուկյանը և մի խումբ այլ քաղաքացիներ դադարեցրել են հացադուլը

12:08, 1 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հորդորով ՀՀ վարչապետի հրաժարականը պահանջող Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ Գեղամ Մանուկյանը և մի խումբ այլ քաղաքացիներ դադարեցրել են հացադուլը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է  Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

«Ամենայն Հայոց Կաթողիկոսի հորդորով դադարեցվեց մի շարք հայորդիների հացադուլը»,- գրել է Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ Վեհափառ Հայրապետին դժվար էր մերժելը։

«Այսօրվանից մեր զինակից ընկերների հետ դադարեցնում ենք հացադուլը, ու շարունակում մեր պայքարը»,- գրել է Մանուկյանը՝ հավելելով, որ հաջորդ քայլերի մասին առաջիկայում կտեղեկացի:

 Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ Գեղամ Մանուկյանն անժամկետ հացադուլ էր հայտարարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:


© 2009 ARMENPRESS.am