Ճապոնիան եւ Քուվեյթն ստեղծում են պահեստարաններ Ասիայի երկրներին նավթի արտակարգ մատակարարման համար

11:05, 1 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի կառավարությունը Քուվեյթի իշխանությունների հետ համաձայնություն Է ձեռք բերել Ճապոնիայի Կյուսյու հարավային կղզում հիմնակայան ստեղծելու շուրջը՝ ճգնաժամի դեպքում Հարավ - արեւելյան Ասիայի երկրներին նավի արտակրագ մատակարարման համար: Այնտեղ կտրամադրվեն շուրջ 500 հազար կիլոլիտր ընդհանուր տարողությամբ պահեստարաններ, դեկտեմբերի 1-ին հաղորդել Է The Japan News թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հիմնակայանը կտեղավորվի Կագոսիմայի պրեֆեկտուրայում՝ Կյուսյու կղզու հարավում: Սովորական ժամանակ այն կարող Է օգտագործել Քուվեյթի պետական նավթընկերությունն իր ընթացիկ արտահանական մատակարարումների համար: Սակայն արտակարգ հանգամանքների դեպքում այնտեղ գտնվող ծավալները նպատակային կերպով կտրամադրվեն Հարավ - արեւելյան Ասիայի պետությունների տնօրինությանը, որոնց նավթի սեփական ռազմավարական պաշարներն առայժմ բավականաչափ քիչ են: Ենթադրվում Է, որ Կագոսիմայի պրեֆեկտուրայի հիմնակայանը կկարողանա այդ երկրների կարիքներն ապահովել ավելի քան տասն օրվա ընթացքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am