Առաջին կեսում «Վան»-ը խորը պաշտպանություն էր տանում. Սևադա Արզումանյան

00:05, 1 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չարենցավանի «Վան»-ի գլխավոր մարզիչ Սևադա Արզումանյանի կարծիքով ակումբը դեռ մեծ աշխատանք ունի կատարելու սխալները շտկելու ուղղությամբ:

««Ալաշկերտ»-ի ֆուտբոլիստները կարգով բարձր են: Առաջին կեսում «Վան»-ը խորը պաշտպանություն էր տանում: Մենք չօգտագործեցինք մեր գոլային պահերը, եթե օգտագործեինք այլ հաշիվ կլիներ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է մասնագետը:

Արզումանյանի խոսքով` «Վան»-ի մարզչական շտաբը վերլուծության կենթարկի այս պարտությունը և կանի կարևոր հետևություններ:

Հայաստանի ֆուտբոլի առաջնության 14-րդ տուրը մեկնարկեց «Ալաշկերտ»-«Վան» խաղով: Երևանում կայացած խաղում «Ալաշկերտ»-ը հաղթեց «Վան»-ին 2:1 հաշվով: Չարենցավանը ներկայացնոց թիմի կազմում միակ գնդակը խփեց Հարեգին Կիրակոսյանը, իսկ «Ալաշկերտ»-ին հաղթանակ բերեցին Ալեքսանդր Գլիշիչի և Դավիթ Դավիդյանի գոլերը: 

Այս հաղթանակից հետո «Ալաշկերտ»-ն ամրապնդվեց մրցաշարային աղյուսակի առաջատարի դիրքում, իսկ «Վան»-ը 7-րդն է:


© 2009 ARMENPRESS.am