Հունան Պողոսյանը Սյունիքի մարզպետի պաշտոնից հրաժարականի դիմում է գրել

18:52, 30 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունան Պողոսյանը նոյեմբերի 30-ին Սյունիքի մարզպետի պաշտոնից հրաժարականի դիմում է գրել: «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց Պողոսյանի օգնական Արմինե Ավագյանը:

«Հունան Պողոսյանը գրել է հրաժարականի դիմում, բայց այս պահին շարունակում է պաշտոնավարումը, մինչև կլինի կառավարության համապատասխան որոշումը»,-ասաց Ավագյանը:

Հունան Պողոսյանը Սյունիքի մարզպետ էր նշանակվել 2018-ի հոկտեմբերին:


© 2009 ARMENPRESS.am