Բայդենը վնասվածք է ստացել իր շան հետ խաղալիս

13:25, 30 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ջո Բայդենը, որն իրեն հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահական ընտրություններտ հաղթող, ոտնաթաթի աննշան կոտրվածքներ Է ստացել իր շներից մեկի հետ խաղալիս: Դա են ցույց տվել կրկնակի համակարգչային տոմոգրաֆիայի արդյունքները, հայտնել Է նախագահի թեկնածուի բժիշկը՝ Քեւին Օ՛Քոնները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հաջորդ համակարգչային տոմոգրաֆիան «հաստատել Է Բայդենի կողային եւ միջակա սեպաձեւ ոսկրերի ոչ մեծ կոտրվածքներ, որոնք գտնվում են ոտնաթաթի մեջտեղում»,-ասվում Է բժշկի հայտարարության մեջ:

Օ՛Քոնները հավելել Է, որ Բայդենը մի քանի շաբաթ հատուկ կոշիկ Է կրելու: Նախնական զննումը, ինչպես ավելի վաղ հայտնել Է Օ՛Քոնները, ցույց Է տվել հոդախախտում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am