Բասկետբոլի Ա լիգայի առաջին շրջանից հետո երկիշխանություն է
23:14, 29 Նոյեմբեր, 2020ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բասկետբոլի առաջնության առաջին կեսից հետո մրցաշարային աղյուսակում երկիշխանություն է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանը ներկայացնող թիմեր` «Վահագնի սիթի»-ն և «Մեք Ֆոքս»-ն ունեն 25-ական միավոր: 3-րդ տեղում «Ուրարտու»-ն է: «Դվին»-ը 4-րդն է 21 միավորով: 5-րդ հորիզոնականում «Սուպերսոնիքս»-ն է, նրան հաջորդում են «Էրեբունի»-ն, «Կիլիկիա»-ն և ԲԿՄԱ-ն:
Այժմ Հայաստանի առաջնությունում տևական դադար կլինի:
© 2009 ARMENPRESS.am