Ալեքսանդր Կարապետյանը մասնակցեց «Տամբով»-ի անհաջող խաղին

18:42, 29 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը մասնակցեց ակումբի անհաջող խաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 16-րդ տուրի շրջանակներում «Տամբով»-ն արտագնա խաղում մրցեց և 4:0 հաշվով զիջեց «Ուֆա»-ին:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Ալեքսանդր Կարապետյանը «Տամբով»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց առաջին կեսի վերջանամասում: Իսկ ազգային ընտրանու պաշտպան Վարազդատ Հարոյանը հայտավորված չէր, քանի որ նախորդ խաղում կարմիր քարտ էր ստացել:

Այս տուրից հետո «Տամբով»-ը մրցաշարային աղյուսակում 14-րդն է, իսկ «Ուֆա»-ն` 15-ը:

 

 


© 2009 ARMENPRESS.am