Կարեն Նալբանդյանը նշանակվել է «Շախտյոր»- «Ռեալ» հանդիպման մրցավարների տեսուչ

12:11, 29 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ներկայացուցիչը նշանակվել է ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խաղի տեսուչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Դեկտեմբերի 1-ին՝ Կիևում, տեղի կունենա ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի «Շախտյոր» (Ուկրաինա) - «Ռեալ» (Մադրիդ, Իսպանիա) հանդիպումը։ Խաղի մրցավարների տեսուչ է նշանակվել ՀՖՖ տեսուչ Կարեն Նալբանդյանը։

 

 


© 2009 ARMENPRESS.am