Ֆիզուլիի շրջանում հակատանկային ականի պայթյունի հետեւանքով 4 ադրբեջանցի է զոհվել

17:54, 28 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍՖիզուլիի շրջանում հակատանկային ականի պայթյունի հետևանքով ավտոմեքենայում գտնող 4 ադրբեջանցի է զոհվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ադրբեջանի գլխավոր դատախազությունը:

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Ֆիզուլիում ականի պայթյունի հետևանքով զոհվածներից մեկը ադրբեջանական թերթերից մեկի գլխավոր խմբագիր Զիբեյդա Ադիլզադեն է: Կնոջ մեքենայում էր գտնվում նրա հայրը, հորեղբայրը և ևս մեկ ազգականը:


© 2009 ARMENPRESS.am