Արցախի ԱԻՊԾ-ն Ասկերանի շրջանում և Ստեփանակերտում կիրականացնի ռումբերի և հրթիռների վնասազերծում

11:59, 28 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ասկերանի շրջանի Խնածախ համայնքի տարածքում և Ստեփանակերտի Կրկժան թաղամասում նոյեմբերի 28-ին, ժամը 11։45-ին կիրականացվի ականների, չպայթած ռումբերի և հրթիռների վնասազերծում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

«ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը զենք-զինամթերքը հավաքել են բնակավայրերին հարող տարածքներից։ Պայթյուն լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել՝ սակրավորներն են աշխատում»,- նշում են ԱԻՊԾ-ից և հորդորում քաղաքացիներին՝ որևէ զենք կամ անծանոթ իր հայտնաբերելու դեպքում, անհապաղ զանգահարել ծառայության 911 ահազանգման կենտրոն։

 


© 2009 ARMENPRESS.am