Ստեփանակերտում վերականգնվում են պատերազմից հետո ավերված բնակարաններն ու ենթակառուցվածքները

11:44, 28 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում տեղի ունեցած պատերազմական գործողություններից հետո մայրաքաղաք Ստեփանակերտում ավերված բնակարաններն ու հանրային և կենսական նշանակության ենթակառուցվածքները վերականգնվում են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

«Մինչ շինարարության մեկնարկը ԱԻ պետական ծառայության, ՌԴ ԱԻՆ և քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչները կատարել են վնասների չափագրում: Հիմա արդեն Ստեփանակերտում և շրջաններում մեկնարկել են վերանորոգման և վերակառուցման աշխատանքները»,- հայտնում են ԱԻՊԾ-ից:

Կառույցից նաև նշում են, որ Ռուսաստանի Դաշնությունը մարդասիրական աջակցության շրջանակում, երկու անգամ շինանյութ է ուղարկել Ստեփանակերտ՝ պատերազմի պատճառով ստեղծված հումանիտար աղետը հաղթահարելու նպատակով:

 


© 2009 ARMENPRESS.am