«Էրեբունի»-ն մեկ միավորի տարբերությամբ հաղթեց «Դվին»--ին. Բասկետբոլի Ա լիգա

22:08, 27 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ա-Լիգայի կանոնավոր առաջնության հերթական տուրի շրջանակում կայացած «Էրեբունի»- «Դվին» խաղում հաղթանակն ուղեկցեց տանտերերին՝ 84-83 հաշվով:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Դվինը» հաղթեց միայն առաջին քառորդում, իսկ մյուս 3 քառորդում ուժեղ գտնվեց «Էրեբունին»:

Խաղում ամենաարդյունավետը «Դվինից»Ջորդան Ուաթսթոնն էր՝ վաստակած 34 միավորով: Նա նաև 9 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին ու իրականացրեց 8 արդյունավետ փոխանցում:

«Դվինը» 13 խաղում ունի 7 հաղթանակ ու հինգերորդն է, իսկ «Էրեբունին» 13 խաղում ունեցած 5 հաղթանակով 6-րդ հորիզոնականում է:


© 2009 ARMENPRESS.am