ՖԻՖԱ-ն ներկայացրել է Մունդիալի որակավորման փուլի զամբյուղները. Հայաստանը 5-րդ զամբյուղում է

20:04, 27 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան` ՖԻՖԱ-ն ներկայացրել է Քաթարում անցկացվելիք 2022թ․ աշխարհի առաջնության որակավորման փուլի զամբյուղները։

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի ֆուտբոլի ընտրանին եվրոպական գոտու 5-րդ զամբյուղում է, որտեղ ընդգրկված են նաև Կիպրոսը, Ֆարերյան կղզիները, Ադրբեջանը, Էստոնիան, Կոսովոն, Ղազախստանը, Լիտվա,ն Լատվիան, Անդորրան։ Նույն զամբյուղում ընդգրկված թիմերը չեն մրցի մեկ մեկու հետ:

Մյուս զամբյուղներում ընդգրկվել են`

Առաջին Բելգիա, Ֆրանսիա, Անգլիա, Պորտուգալիա, Իսպանիա, Իտալիա, Խորվաթիա, Դանիա, Գերմանիա, Նիդերլանդներ։

Երկրորդ․ Շվեյցարիա, Ուելս, Լեհաստան, Շվեդիա, Ավստրիա, Ուկրաինա, Սերբիա, Թուրքիա, Սլովակիա, Ռումինիա։

Երրորդ․ Ռուսաստան, Հունգարիա, Իռլանդիա, Չեխիա, Նորվեգիա, Հյուսիսային Իռլանդիա, Իսլանդիա, Շոտլանդիա, Հունաստան, Ֆինլանդիա։

Չորրորդ զամբյուղ․ Բոսնիա-Հերցեգովինա, Սլովենիա, Չեռնոգորիա, Հյուսիսային Մակեդոնիա, Ալբանիա, Բուլղարիա, Իսրայել, Բելառուս, Վրաստան, Լյուքսեմբուրգ։

Եվ վեցերորդ` Մալթա, Մոլդովա, Լիխտենշտեյն, Ջիբրալթար, Սան Մարինո։

Վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 7-ին: 


© 2009 ARMENPRESS.am