Մենք չօգտագործեցինք մեր գոլային պահերը. Դավթյանը «Վան»-ից կրած պարտության մասին

00:48, 27 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու «Շիրակ»-ի գլխավոր մարզիչ Տիգրան Դավթյանը «Վան»-ից կրած պարտությունը կապում է չօգտագործված գոլային պահերի հետ:

«Այս մրցաշրջանում «Շիրակ»-ի անցկացրած լավագույն հանդիպումը հենց սա է: Հավասար պայքար էր երկու թիմերի միջև: Մենք չօգտագործեցինք մեր գոլային պահերը: Մրցաշրջանը դեռ առջևում է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Դավթյանը:

Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի 13-րդ տուրը մեկնարկեց «Վան»-«Շիրակ» խաղով: Չարենցավանի քաղաքային մարզադաշտում կայացած խաղում հաղթանակ տոնեց «Վան»-ը, որը գերազանցեց «Շիրակ»-ին 3:1 հաշվով: «Վան»-ի կազմում աչքի ընկան Մանասյանը, Էզան և Մովսեսյանը: Գյումրեցիների միակ գնդակը խփեց Մուրադյանը:

Այս տուրից հետո «Վան»-ը մրցաշարային աղյուսակում 7-րդն է 10 միավորով, իսկ «Շիրակ»-ը` վերջինն է 2 միավորով:

 

 

 


© 2009 ARMENPRESS.am